Search
Close this search box.

Բիչախչյանի տրանսֆերը շարունակում է մնալ ամենաթանկերից մեկը

Երկու տարի անց Վահան Բիչախչյանի տրանսֆերը շարունակում է մնալ ամենաթանկերից մեկը Լեհաստանի առաջնությունում, գրում է Glos Wielkopolski պարբերականը:

Նրա տրանսֆերը ռեկորդային է «Պոգոն» ակումբի համար։ 2021 թվականին Բիչախչյանին ձեռք են բերել Սլովակիայի «Ժիլինա» թիմից 900 հազար եվրոյով: Հարձակման գծում խաղացող հայ ֆուտբոլիստը լեհական թիմ է տեղափոխվել 2022 թվականի սկզբից: Այդ ժամանակից ի վեր նա առաջնությունում անցկացրել է 45 խաղ, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին մրցաշրջանում ՝ 2022-23, նրա թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Լեհաստանի առաջնությունում ընդհանուր առմամբ ռեկորդային է մնում իրանցի Ալի Ալիզադեի տրանսֆերը, որը «Լեխ» է տեղափոխվել բելգիական «Շարլերուայից» 1,8 միլիոն եվրոյով:

Նշենք, որ Բիչախչյանը խաղում է նաև Հայաստանի հավաքականում, որտեղ արդեն անցկացրել է 25 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում:

Please enter a valid URL