Search
Close this search box.

Իրանում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

Երկու մարդ է զոհվել Իրանի Զահեդան քաղաքում (Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն) ոստիկանական բաժանմունքի վրա կատարված հարձակման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանի ոստիկանապետ Սարդար Ջալիլյանին։
«16-րդ ոստիկանական բաժանմունքում զինված անձանց ահաբեկչական հարձակման հետևանքով երկու ոստիկան է զոհվել, բոլոր 4 զինված ահաբեկիչները ոչնչացվել են», — հայտնել է Ջալիլյանը:

Նրա խոսքով՝ առավոտյան 4 ահաբեկիչ այցելուների անվան տակ փորձել են մտնել ոստիկանական բաժանմունք, սակայն գլխավոր մուտքը հսկող հերթապահ զինվորի զգոնության շնորհիվ ձախողվել են: Փոխհրաձգության սկզբում ահաբեկիչներից մեկը ոչնչացվել է։ Դրանից հետո հարձակվողները ներխուժել են ոստիկանական բաժանմունքի դիտաշտարակ և անկանոն կրակ բացել։

Ջալիլյանը պարզաբանել է, որ «ոստիկանության աշխատակիցների կրակով բոլոր չորս զինված ահաբեկիչները տեղում ոչնչացվել են, նրանց մոտ հայտնաբերվել է 4 միավոր զենք, 7 նռնակ ու մահապարտների մի քանի գոտի»։
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգը գտնվում է երկրի հարավ-արևելքում և սահմանակից է Աֆղանստանին և Պակիստանին։

Please enter a valid URL