Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում Ан-148-ի կործանման վայրում զոհվածների մարմինների ավելի քան 400 մաս է հայտնաբերվել, տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը. «Որոնողական աշխատանքների ընթացքում վթարի գոտում զոհվածների մարմինների ավելի քան 400 մաս է հայտնաբերվել: Ներկա պահին հետազոտվել է 12 հա տարածք»,- ասվում է ԱԻՆ-ի հայտարարության մեջ:
ТАСС գործակալության տեղեկացմամբ էլ՝ ՌԴ ԱԻ ծառայության ղեկավար Վլադիմիր Պուչկովը նշել է, որ որոնողական աշխատանքները տարվելու են շուրջօրյա ռեժիմով և այն նախատեսվում է ավարտել 7 օրվա ընթացքում, քամի որ ծանր ձյուն է նստել բեկորների վրա, իսկ տեղանքի ռելիեֆը հարթ չէ:
Ի դեպ, ինքնաթիռի սեւ արկղերից մեկը հայտնաբերված է վնասված, բայց բավարար վիճակում: