Search
Close this search box.

«Ժողովուրդ». Թաղապետի պատկառելի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2012 թվականից Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Կամսար Բաբինյանը պատկառելի ունեցվածք ունի, եթե հաշվի առնենք, որ նա երկար տարիների պաշտոնյա է եւ համեստ աշխատավարձ է ստացել: Իհարկե, «թղթերով ամեն ինչ կարգին է» ձեւակերպումը միանշանակ համապատասխանում է թաղապետի վարքագծին:

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հայտարարագրել է 3 բնակարան եւ 1 ավտոտնակ: Իհարկե, բնակարաններից երկուսը եւ ավտոտնակը, որոնք գտնվում են Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ վարչական շրջաններում, ժառանգություն է ստացել թաղապետը, իսկ մյուս բնակարանը գնել է Կենտրոն վարչական շրջանում:

Բաբինյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 269 հազար դրամ, որից 15 մլն 069 հազարը բնակարանի հիփոթեկ է:

2012 նշանակվելով Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ՝ Բաբիկյանը 2015 թվականին ձեռք է բերել բնակարան, այժմ այդ բնակարանի հիփոթեկի մայր գումարը կազմում է 15 միլիոն։ Եթե հաշվի առնենք, որ 7 տարի առաջ Բաբինյանը ստանում էր շատ համեստ աշխատավարձ, քան այս պահին՝ լինելով վարչական շրջանի ղեկավար, ինչպե՞ս է իրեն թույլ տվել նման արժողությամբ բնակարան ձեռք բերել։

Տեղեկացնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կանխիկ դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 3 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 7 հազար եվրո, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 100 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկից:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ պատերազմից մեկ տարի անց՝ 2021-ին, Բաբինյանը նոր՝ 1 տարվա վաղեմության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա է գնել:

Եթե ամփոփելու լինենք, պետք է նկատել, որ ապօրինի ծագման գույքով հետաքրքրված ՀՀ գլխավոր դատախազությունը տարօրինակ կերպով չի հետաքրքրվում՝ նախկին, իսկ այժմ ներկաների հետ նույն թիմով աշխատող թաղապետը ինչպես է ձեռք բերել իր ունեցվածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL