ՀՀ արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ նա բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Երևանում, ունի համատեղ սեփականությամբ բնակարան: Այն գնվել է 2018 թվականին:
Տարվա ընթացքում Միրզոյանը Կոտայքի Նաիրի համայնքում ձեռք է բերել անհատական բնակելի տուն, որը կրկին համատեղ սեփականություն է։
Վերջինս շարժական գույք չի հայտարարագրել:
ԱԳ նախարարի բանկային ավանդը տարվա սկզբին եղել է 70 հազար դոլար, որը տարեվերջին չի պահպանվել։ Բանկային հաշվի մնացորդները կազմել են 10 միլիոն 300 հազար դրամ և 188 դոլար, որոնք տարեվերջին դարձել են 1 միլիոն 900 հազար դրամ և 20 հազար դոլար։
Նրա կանխիկ միջոցները տարվա սկզբին առկա 0 դոլարից և 8 միլիոնից դարձել են 25 հազար դոլար և 6 միլիոն դրամ:
Որպես այլ եկամուտներ՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Ֆինանսների նախարարությունից ստացել է 3 միլիոն 400 հազար դրամ։ Տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը «Ամերիա» բանկից կազմել է 25 դոլար, ՀՀ ԱԳՆ-ից նա ստացել է 20 միլիոն 643 հազար 650 դրամ աշխատավարձ: Վերջինիս ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 24 միլիոն 53 հազար 321.25 դրամ։
Միրզոյանը նաև ունի վարկ, որի մայր գումարի մնացորդի չափը 29 միլիոն 936 հազար 174.8 դրամ է։