ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում մեկնարկել է հերթական նիստը։ Դատարանի բակում էին քիչ առաջ հավաքվել նաև Սարգսյանի աջակիցները։ Նրանք ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի լուսանկարը փակցրել էին դատարանի դարպասից, ինչի ժամանակ վիճաբանություն սկսվեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի մասնակցությամբ, երբ հորդորում էին Աշոտյանի նկարը հեռացնել դատարանի տարածքից։
«Քաղբանտարկյալ է այս մարդը, բա էլ որտեղ կպցնենք, եթե ոչ դատարանի տարածքում»,- ասաց Սարգսյանի աջակիցներից մեկը։
«Դավաճանություն է եղել, ոչ մի բան, բայց տղու նկարը կպցրած է, բան կա, հա՞»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։