Ադրբեջանի կողմից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը Սումգայիթում դատապարտվել են 11 տարի 6 ամիս ազատազրկման: Բաքուն նրանց մեղադրում է, իբր, «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատման և գործողություններ ծրագրելու» մեջ:
Հիշեցնենք՝ զինծառայողներն առևանգվել էին մայիսի 26-ին՝ Սյունիքի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից: