Սույն թվականի հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Սակայն, որոշ ժամանակ անց ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարի ներկայությամբ, տեղադրվել էր դրոշը:
Այսօր` հուլիսի 7-ին, ՌԴ խաղաղապահները հեռացրել են Ադրբեջանի դրոշը:
Մանրամասն՝ տեսանյութում