Search
Close this search box.

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ. ինչ են քննարկել

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Սպիտակ տանը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:

Ըստ ԱԽ–ի` զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, շեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:

Հիշեցնենք` Գրիգորյանը հուլիսի 4-ին է ԱՄՆ մեկնել։ Հուլիսի 6-ին Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի և «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Please enter a valid URL