Search
Close this search box.

«Անչափահաս տղան տնից զանգել է և նկարներ ուղարկել». Գիլոյանը հայտնում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։

Auroranews-ը մանրամասները ճշտելու համար կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու որևէ միտում չի ունեցել:

«Ինքն ամբողջովին պարզաբանել է եղելությունը, որևէ միտում չի եղել: Անչափահաս տղան տնից նկարներ է ուղարկել և զանգել է: Այդ պահին հեռախոսը լիցքավորված չի եղել, լիցքավորման լարն էլ կարճ է եղել, այդպես կքանստել է, որպեսզի լարը հասնի հեռախոսին` նկարները նայելու համար: Գործողությունը համընկել է, իսկ իրենք էլ փորձել են օգտվել իրավիճակից: Նա արդեն պարզաբանումը տվել է Եվրոպայի ֆեդերացիային, կարծես թե այդ պարզաբանումն ընդունվել է»,- նշեց Գիլոյանը:

Տարածված տեսանյութում երևում է, որ Ավդալյանը կքանստել է, իսկ հիմնի ավարտից հետո՝ կանգնել:

Ավելի վաղ Auroranews-ի հետ զրույցում Գիլոյանը հաստատել էր տեղեկությունը, որ Մոլդովայում, ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։

Please enter a valid URL