Հայաստանը երբեք չի ընդունի իր տարածքով էքստերիտորիալ միջանցք բացելու Ադրբեջանի պահանջներին։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը, բազմիցս հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք դրան։ Արդեն վաղուց Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է՝ դրված պաշտոնական շրջանառության, որով նախատեսված է Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք հսկիչ անցակետի հիմնում մեր կողմից։ Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դեստրուկտիվ մոտեցման պատճառով, որը նմանատիպ գործընթաց անգամ չի նախատեսել և չի ցանկանում ճանապարհ տրամադրել Հայաստանին»,- շեշտել է նա։