ԼՂ-ում ՀՀ բանակ չկա, այնտեղ գործում է ԼՂ բանակը, որի գործունեության պատճառը յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ ՀՀ կառավարությունն ունի որոշման նախագիծ`3 հսկիչ անցակետերի հիմնադրումը Ադրբեջանի հետ սահմանին, որը չի ընդունվում Ադրբեջանի կողմից, քանի որ նա չի հրաժարվել ՀՀ շրջափակման ենթարկելու իր 30–ամյա ձգտումից։