Search
Close this search box.

«Վեոլիա ջուր», գնացեք՝ տեսեք այդ մարդկանց զուգարաններում ինչ վիճակ է․ ահազանգ՝ Սիլիկյան թաղամասից

Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի բնակիչները դիմել են ArmLife.am-ի խմբագրություն` հուասահատ լինելով «Վեոլիա ջուր» արված իրենց անօգուտ զանգերից ու այդ ընկերության անպատասխանատվությունից:

Մեկ շաբաթ առաջ պլանային ջրանջատում էր հայտարարված Սիլիկյան թաղամասում՝ 24 ժամ: 24 ժամ նախատեսված պլանային աջատումը իհարկե տևեց 28 ժամ, ու այդ պլանային աշխատանքից հետո թաղամասի որոշ բնակիչների համար իսկապես դժոխք է սկսվել՝ ամառվա այս շոգին պարզապես ջուր չկա։ Ամեն օր զանգ «Վեոլիա ջուր»-ին, որտեղից ասում են՝ կփոխանցենք տարածքային մասնաճյուղ, այնտեղից էլ ասում են՝ ձեզ մոտ պլանային անջատում չկա, բայց փաստն այն է, որ աջատում չկա ու ջուր էլ չկա։

Եվ որևէ մեկը հարկ չի համարում «համապատասխան տեղը» աթոռից կտրել ու գնալ տեղում հասկանալ՝ թե ինչ է կատարվում այս շոգին այդքան ահազանգած բնակիչների հետ, ինչ է կատարվում նրանց զուգարաններում, և ընդհանրապես այս շոգին, առանջ ջուր, մարդիկ օրերով ինչպես են ապրում այդ ընկերության անպատասխանատվության արդյունքում:

«Վեոլիա ջուր» կոչվածը շատ լավ հասկանում է իր շահը, օրինակ եթե ամսվա կտրվածքով գումարի հավաքագրումը թերի է արվում, միանագամից տեսուչի աշխատավարձից պահում է արվում, իսկ երբ ամառվա այս շոգին մարդկանց մեկ շաբաթ ջուր չեն տալիս, դրանից անգամ վատ չեն զգում, պատասխանատվության զրո աստիճան։ Կարելի է ենթադրել, որ սա կամ միտումնավոր է արվում, կամ իրենց իմացությամբ՝ ինչ-որ մեկին լավություն են անում, կամ էլ բնակիչներին վատություն են անում․ այս ենթադրության պատասխանը հավանաբար գիտի «Վեոլիա ջուր» կոչվածը։

 

Please enter a valid URL