Search
Close this search box.

«Արցախյան կողմը ձեռքները ծալած չի կարող նստել». Պետնախարարը՝ Արցախի նախագահի Պուտինին ուղղված նամակի մասին

Այն, ինչ տեղի է ունենում մեր միջավայրում, խնդիրները պարբերաբար ներկայացվում են նաեւ ռուս խաղաղապահներին, անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունները փոխանցվում են նաեւ Մոսկվա. Իհարկե, այստեղ Հայաստանի միջնորդական ջանքերն են կիրառվում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է հայտնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ:

«Պարզ է, որ արցախյան կողմը ձեռքները ծալած չի կարող նստել, իրավիճակը պետք է ներկայացնի այն սուբյեկտներին, որոնք նաեւ որոշակի պարտավորություններ ունեն ստանձնած: Կարծում եմ՝ դրա վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում նամակի հեղինակի կողմից հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախը նախագահի օրերս արած հայտարարությանը, թե Լաչինի եւ Բերձորի բնակավայրերի հանձնումը պարտադրվել է ռուս խաղաղապահների կողմից՝ խուսափե;ու համար Ադրբեջանի լայնածավալ հարձակումից, Արցախի պետնախարարն ասաց. «Ես մանրամասն տեղեկություններ դրա վերաբերյալ չունեմ, զերծ կմնամ դրա առնչությամբ հայտարարություններ անել»:

Please enter a valid URL