Search
Close this search box.

Ուղիղ միացում. Էդգար Ղազարյանն ու իր աջակիցները շարունակում են նստացույցը Բաղրամյան 26-ի դիմաց

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը շարունակում է նստացույցը Բաղրամյան 26-ի դիմաց:

Հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակից երեկ մեկնարկել էր «Արժանապատվության» երթը՝ դեպի վարչապետի ժամանակավոր նստավայր: Ղազարյանը հայտարարել էր, որ Սահմանադրության օրը կտրվի արժանապատիվ հեղափոխության մեկնարկը: «Ուղերձը հետևյալն է՝ մենք պայքարում ենք այն իշխանավորների դեմ, ովքեր խախտում են ՀՀ Սահմանադրությունը, նսեմացնում են պետական խորհրդանիշերը, կործանում ՀՀ-ը, հետևաբար՝ գնում ենք նրանցից հաշիվ պահանջելու: Բաղրամյան 26-ի դիմաց հսկիչ անցագրային կետ ենք տեղադրելու՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին ադրբեջանցիները տեղադրել են Լաչինում: Հայկական ժողովրդական հսկիչ անցագրային կետ կտեղադրենք, որպեսզի ստուգենք՝ ովքե՞ր են, ո՞ւր են գնում, ի՞նչ իրավունք ունեն՝ գնալու: Եթե պարզվի՝ գնում են, որպեսզի Ադրբեջանի շահերից որոշումներ կայացնեն, ապա պետք է ուղղորդենք Ադրբեջանի նախագահական նստավայր»,- նշել էր նա:

Առավոտյան լրագրողները զրուցել են Էդգար Ղազարյանի հետ. վերջինն ասել է, որ ծրագիրը շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ նպատակը հնարավոր է իրագործել միայն հանրային աջակցության դեպքում:

Please enter a valid URL