Search
Close this search box.

Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հարութ Հովհաննիսյանի քույրը

Հունիսի 29-ին «Շենգավիթ» ԲԿ-ում մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Հարութ Հովհաննիսյանի քույրը՝ Նարեն։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից:

Երեխային Նարե անվանակոչելու մասին որոշումը հուզիչ նախապատմություն ունի։

««Փոքրիկի եղբոր սիրելի երգն էր «Նեմրա» խմբի «Նարեն», համակուրսեցիները ծնողներին պատմել են, որ նա միշտ ականջակալներով լսում էր երգը ու բանակ գնալուց առաջ էլ խնդրել էր իր համար Նարե գտնել մինչև զորացրվի։

«Ու էդպես չգտավ ինքը իր Նարեին… քույրիկ Նարե եկավ»,- պատմել է Հարութի մայրը՝ Նատալյա Դավթյանը։

Մոր համար հղիությունն անսպասելի է եղել, սկզբում մտածել է, թե վատ ինքնազգացողության պատճառն առողջական խնդիրներն են:

«Երբ Հարութը փոքր էր, հայրն ասում էր՝ ուշ ա, գնացեք քնեք, առավոտյան դասի եք, ինքն ասում էր՝ ախր, մարդ էլ կյանքից, ժամանակից կտրամադրի՞ քնելու համար… չգիտեր, որ հավերժ քնելու է»,- ծնողի խոսքն է մեջբերել ԲԿ-ն:

Please enter a valid URL