Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից ու մանրամասնում, որ հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է
գեներալ-մայորի զինվորական կոչում,
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: