Search
Close this search box.

Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային հաղորդակցության ապահովման հարցերը: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ համալիրի հետեւողական իրականացման սկզբունքային կարեւորությունը։

Պուտինը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ եւս գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տարբեր մակարդակներով շփումները։

Please enter a valid URL