Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ փոշմանում արածիս համար». Դավիթ Ավետիսյան

«Չեմ փոշմանում արածիս համար. ես չեմ հայհոյել, որովհետև ճշմարտությունը երբեք վիրավորանք կամ հայհոյանք չի»,- ազատ արձակվելուց հետո, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը: «Հոգուս խոսքն եմ ուղղակի ասել Փաշինյանին»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԺԲ-ն, Ավետիսյանն «Անգլիական» այգու տարածքում հանդիպելով Նիկոլ Փաշինյանին, բացականչել է՝ «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։ Ոստիկանները նրան բիրտ ուժով պառկացրել են գետնին՝ փակելով շնչուղիները, այդ ժամանակ Դավիթն արտաբերել է «դավաճան, վիժվածք» բառերը։

Please enter a valid URL