Search
Close this search box.

ԱՄՆ դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են. Տիգրան Աբրահամյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, ով հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ:

Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության ապահովման նկատմամբ վստահություն հայտնող ամերիկացի դիվանագետն, օրինակ` իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:

Ադրբեջանը, որպես պետություն իր բնույթով, մարդկության դեմ գործած հանցագործություններով չի զիջում ահաբեկչական միավորումներին, և ըստ այդմ, դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և´ բանակցային գործընթացին, և´ ԱՄՆ-ին` որպես միջնորդի»։

Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատեւելու հնարավորության մասին:

Please enter a valid URL