ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՜ գործընկերներ, քաղաքացիներ
Իմ անունից նման բովանդակության տարատեսակ ինֆորմացիա է տարածվում տարբեր հարթակներում, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Խնդրում եմ հանդիպելու պարագայում նմանօրինակ էջերը զերծ մնալ ցանկացած գործողությունից՝ զեղծարարների թակարդը չընկնելու համար:
Հարգելի՜ լրագրողներ,
այս տեղեկատվությունը կարող եք ընդունել ի գիտություն»: