Նոր Մոսկվայում հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ևս երկու անօդաչու թռչող սարք, տուժածներ չկան, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են արտակարգ ծառայություններում։
«Եվս երկու անօդաչու թռչող սարք է խոցվել Նոր Մոսկվայում՝ Կրիվոշեևո գյուղի մերձակայքում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, զոհեր չկան», — ասել է աղբյուրը։
Այսպիսով, երեքշաբթի առավոտյան, ընդհանուր առմամբ, Մոսկվայի մարզում հինգ անօդաչու թռչող սարք են խոցել։ Ավելի վաղ Վալուեւո գյուղի մոտ երկու անօդաչու թռչող սարք է խոցվել, դրանք ընկել են բաց դաշտում, ևս մեկը՝ Կուբինկայի շրջանում։
Ավելի վաղ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման մասին հայտարարել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։