Ադրբեջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հուլիսի 3-ին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Բաքվում ուժգին ցնցումներ են զգացվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
APA գործակալությունը, վկայակոչելով հանրապետական սեյսմոլոգիական ծառայությունը, հայտնում է, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններում։
Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հանրապետության բնակիչները երկրաշարժ են զգացել, որը տեղի է ունեցել Դերբենտից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Մագնիտուդը 5,9 է։