Լյուքեմբուրգահայ երգչուհի Մարի Վան Մարկը ութ տարի շարունակ բարեգործական առաքելություն է կատարում Հայաստանում: Նա չորս երեխաների մայր է, ով իր ողջ կյանքը նվիրել է իր ընտանիքին եւ մանկուց երեխաներին պատմել Հայատանի մասին, սովորեցրել է երեխաներին հայերեն խոսել եւ պատգամել՝ չմոռանան, որ հայ են, երկրագնդի որ մասում էլ ապրեն: Հեռավորությունն անգամ չի խանգարում երգչուհուն իր ծրագրերը իրականացնել Հայաստանում:
Ութ տարի նա անընդմեջ Լյուքսեմբուրգից Հայաստան է գալիս ընտանիքի հետ միասին, ինչպես ինքն է սիրում ասել՝ տնից տուն է գնում. «Ութ տարվա մեջ իմ համար մեկ հերոս եղավ՝ իմ բելգիացի ամուսինը՝ Dr. Փոլ Վան Մարկեն, ով հայ է ընտրությամբ: Փոլը նաև իմ պրոդյուսերն ու հովանավորն է։ Չնայած ծնվել եմ Ճապոնիայում, հիմա ապրում եմ Լյուքսեմբուրգում, միեւնույն է՝ ե՛ս հայ եմ:
Ամուսինս՝ Փոլը ամեն բան արեց, որ թե՛ Լյուքսեմբուրգում իմ ընտանիքս պահեմ, թե՛ Հայաստանում ապրելո, ինչու չէ՝ իմ երեխաներին հայերեն սովորեցնելու, եւ հայի ոգով դաստիարակելու համար: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին,20 15թ,-ին, ամուսնուս հետ քննարկեցինք եւ գաղափար ծնվեց՝ Հայաստան գալ եւ բարեգործական գործունեություն ծավալել: Այդպես էլ արեցինք: Այսօր Հրազդանում ունենք մեր կենտրոնը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր ենք իրականացրել, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնել՝ սնունդով, հագուստով: Ամեն տարի օգոստոս ամսին իմ ընտանիքի ֆինասնավորմամբ Հայաստանի տարբեր քաղաքներում երեխաներին բաժանել ենք գրենական պիտույքներ եւ հագուստ:
Չորս երեխաներս այս ամենից ոգեւորված, ինձ ասացին, որ Հայաստանում շատ լավ են զգում, եւ որոշեցինք Սեւանում սեփական տուն գնել, եւ այնտեղ եւս մեր գործունեությունը անել:
COVID-ից եւ 44-օրյա պատերազմից հետո մենք բոլորս կոտրվեցինք, և մեր նախագծերը դադարեցվեցին: Այդ ժամանակ ես Հայաստանում էի, և կանգնած էի մեր զոհված զինվորների ծնողների կողքին։ Ես երկու անգամ վարակվեցի COVID-ով, և իմ ամբողջ ընտանիքը նույնպես հիվանդ էր: Բայց հիմա երկու տարի անց մենք կամաց-կամաց զգում ենք, որ մեր ուժը վերադարձել է և ցանկանում ենք նոր գաղափարներով Հայաստան վերադառնալ: Եվ այսպես մենք մտածեցինք Le Café du Bonheur-ի՝ «Երջանկության սրճարանի» մասին:
Մենք որոշել ենք, որ Հրազդանի մեր կենտրոնում, բացի բարեգործությունից նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաններ տարեդարձները նշել, այս կերպ փորձելով մի փոքր
ուրախություն պարգեւել մեր փոքրիկներին»:
Երգչուհին հույս ունի, որ այս նախագիծն կիրականացնի ժողովրդի առատաձեռն նվիրատվությունների միջոցով։
Լյուքսեմբուրգում, Հայաստանում իր մասնակցությմբ բարեգործական համերգների հասույթը ուղղում է Հայաստանում անապահով ընտանիքներին: Վերջին բարեգործական համերգը Ավանի մշակույթի տանը կայացավ այս տարվա փետրվարին։ Տնօրենը, նրա թիմը և բոլոր ընտանիքները այնքան ուրախ և շնորհակալ էին: Տարիների ընթացքում Մարին արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և բազմաթիվ մեդալների՝ ժողովրդին ու մեր զինվորներին ցուցաբերած անձնվիրության համար. «Մի բան ասեմ, որը ինձ նաեւ կրկնակի ուժ եւ ոգեւորություն
տվեց, այս ամեն տեսնելով, իմ տղան՝ Ուլիսը, իր տարեդարձին ինձ ասաց. «Մայրիկ, այս տարի իմ տարեդարձը չանենք, եւ այն գումարը, որ պետք է իմ ծննդյան օրվա վրա ծախսվի, ավելի լավ է դրանով մենք նվերներ ու սնունդ գնենք եւ բաժանենք այն ընտանիքներին, որոնք այդ ամենի կարիքը ունեն: Այս ամենից ես ցնցվեցի, և հավատում եմ, իմ երեք տղաներն եւ աղջիկսվինչպիսի մասնագիտությունվ որ ընտրեն, եւ որտեղ էլ որ բնակվեն, շարունակելու են իմ գործը, քանի որ ես իրենց մեջ սերմանել եմ հայ լինել եւ կրել հայի արմատները:
Ինձ միշտ ասել են՝ ասենք գնացիր, նվերներ առար, մի օր էլ սնունդով օգնեցիր, դու դրանով այդ ընտանիքների կյանքի չես փոխի: Անշուշտ , որ չեմ կարող փոխել, բայց ես նամակներ եմ ստացել, որտեղ մարդիկ շնորհակալություն են հայտնում, այն սիրո, հարգանքի եւ այն պահերի համար, որ իրենց հետ եղել եմ, ուրախություն եմ պարգեւել, զրուցել տարբեր թեմաներից, փորձել եմ իմ խոսքով մարդկանց ցավը մեղմել, ինչու չէ նաեւ խորհւրդներ տալ, քանի որ ինքս շատ նեղ կյանքով եմ ապրել, ամեն զրկանք տեսել եմ, եւ շատ լավ եմ հասկանում մարդկանց»:
Բայց Մարիի ճանապարհորդությունը Հայաստան ոչ միայն հաջողություն է ունեցել, այլև խոր ցավ: Մարին պատմեց, որ Հայաստանում խարդախության զոհ է դարձել: Նա չունենալով Հայաստանի քաղաքացիություն, իր գումարով երեք գնված մեքենաները գրանցել է իր գործըկերոջ՝ Արթուր Գալստյանի անունով: Նրան է վստահել ե՛ւ Հրազդանի կենտրոնը, ե՛ւ Սեւանում գնած իր սեփական տունը: Ըստ Մարիի գործընկերը չարաշահելով իր վստահությունը՝ Հրազդանի կենտրոնը դարձրել է MINOR աղջիկների and drunken people հավաքատեղի, իսկ գնված մեքենաներից մեկը Գալստյանը չի վերադարձրել երգչուհուն.
«Ես շոկի մեջ էի, երբ հասկացա, որ ութ տարվա ընթացքում այս մարդն ուղղակի օգտագործում էր ինձ և մեր փողերը՝ Հայաստանում անուն ձեռք բերելու համար։ Նա մեր գումարների հաշվին ապրել է ութտարի ։ Մենք նրան առաջարկել ենք դառնալ մեր չորրորդ երեխայի կնքահայրը։ Մենք նույնիսկ օգնել ենք նրա ընտանիքին։ Մենք փաստաբան վարձեցինք, որպեսզի պաշտպանի իր հիթային երգը 90-ից, որը գողացվել էր մեկ այլ երգչի կողմից: Մենք հաղթեցինք հեղինակային իրավունքով այդ դատավարությունը՝ այդպիսով կերտելով պատմություն Հայաստանում։ Մենք հոգ էինք տանում նրա առողջության և բարեկեցության մասին։ Ամեն անգամ, երբ վերադառնում էի Հայաստան, նրան գեղեցիկ հագուստ և նվերներ էի առաջարկում Լյուքսեմբուրգից։ Բայց նրա խմելու հանդեպ սերը, ու մշտական սուտը մեր ընտանիքին լուրջ խնդիրների ու վտանգի առաջ կանգնեցրին Հայաստանում։ Նրա պատճառով սկսեցինք լուրջ ֆինանսական կորուստներ կրել։ Սևանի մեր տանը և Հրազդանի մեր Կենտրոնում նա բերում է թմրամոլների և անչափահաս աղջիկների։ Նա վճարեց նրանց ծառայությունների համար մեր բարեգործական նվերներով: Նա վանդալիզմի է ենթարկել մեր կենտրոնը: Նա ստեր է պատմում, և գրում իմ և իմ ընտանիքի մասին և իր ժամանակն անցկացնում այսօր ֆեյսբուքյան իր կեղծ էջերում հրապարակած վիրավորանքների միջոցով։
Վնասը, որ մենք այսօր կրում ենք, ոչ միայն ֆինանսական է, այլև հոգեբանական, և ես անձամբ մահվան սպառնալիքներ եմ ստացել։ Ես պարտավոր էի գնալ ոստիկանություն, քանի որ վիճակն աղետալի էր:Եթե Հայաստանում կա արդարություն, ապա այս մարդը պետք է կանգնի օրենքի առաջ և մենք մեր մեքենան հետ կստանանք: Չնայած ինձ հնչեցրած սպառնալիքներին, ես չեմ վախենում և շարունակելու եմ իմ նախագծերը Հայաստանում։ Ես հայ եմ, և ես էլ իրավունք ունեմ մեր հայրենիքում խաղաղ ապրելու։
Եվ ինչ պատահի ինձ հետ, ես միշտ կսիրեմ և կծառայեմ մեր հայրենիքին, որովհետև դա մեր միակ հայրենիքն է, և մենք բոլորս պետք է գտնենք միմյանց հետ խաղաղ և հարգալից ապրելու միջոց, և մենք բոլորս պետք է ավելի ուժեղ Հայաստան կառուցենք մեր երեխաների համար:
Եվ այսպես, վերադառնալով մեր գեղեցիկ Le Café du Bonheur նախագծին՝ եկեք բոլորս համախմբվենք և կազմակերպենք մեր կարիքավոր երեխաների ծննդյան տոները, որոնք նրանք երբեք չեն մոռանա: Անկախ նրանից, թե՛ ցանկանում եք նվիրատվություն կատարել, թե՛ ցանկանում եք միանալ մեր թիմին, խնդրում ենք մի հապաղեք կապվել մեզ հետ»: