Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սшհшկшշվիլին անճանաչելի է դարձել

Հուլիսի 3-ին Միխայիլ Սահակաշվիլին տեսակապով մասնակցել է դատական ​​նիստին, որը քննում է իր դեմ հարուցված գործը՝ 2007 թվականին ցույցի ցրման համար (այն ժամանակ նա Վրաստանի նախագահն էր)։

Սաակաշվիլին Վրաստանում կալանքի տակ է 2021 թվականի հոկտեմբերից։ Նրա եղբայր Դավիթն ասել է. «Հավանականություն կա, որ Միխայիլը թունավորվել է, դա, հավանաբար, հետագայում պատմությունը կապացուցի։ Իրավիճակն իսկապես լավագույնը չէ, քաշը սարսափելի է, չեմ կարող հստակ ասել, թե քանի կիլոգրամ է այժմ կշռում Միխայիլը, բայց փաստն այն է, որ նա շարունակում է նիհարել և մահանում է»։

2023 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ Սաակաշվիլին կշռում է 67 կիլոգրամ։ Մինչ ձերբակալությունը նա կշռել է 116 կիլոգրամ՝ 195 սանտիմետր հասակով։

Please enter a valid URL