Search
Close this search box.

ՆԳ նախարարությունը՝ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի լուրերի մասին

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում մեր տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին:

ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղեկատվության հավաքումը և հաղորդումն իրականացվում է սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության կամ հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում իրականացվում է հաղորդագրություն, եթե այն զգացվել է ՀՀ բնակչության կողմից։ Անհրաժեշտության դեպքում զգացվածության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան սեյսմոակտիվ գոտու` Արաբական և Եվրասիական սալերի կոլիզիայի գոտում, որտեղ տեղի ունեցող սեյսմիկ իրադարձությունները բնորոշ են։ Տեղի ունեցած երկրաշարժերի զգալի մասը գրանցվում է սարքերի կողմից և չի զգացվում բնակչության կողմից։

Տեղեկացնում ենք, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (European-Mediterranean Seismological Centre (EMSC)) հետ և համաձայն Կարգի՝ տրամադրում է տեղեկատվություն, որը հասանելի է բոլորին։ Պետք է նշել նաև, որ EMSC-ի հետ համագործակցության շրջանակներում նաև LastQuake հեռախոսային հավելվածը թարգմանվել է հայերեն, ինչը թույլ է տալիս ստանալ տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև թողնել օգտատիրոջ պատասխանը/նշումը զգացված սեյսմիկ իրադարձությունից հետո:

Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին: Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին հրապարակումներին, ապա նշենք, որ տեղական ժամանակով 04.19-ին Գյումրի քաղաքից 39 կմ հյուսիս տեղի ունեցած երկրաշարժի հիմնական պարամետրերը, որոնք նաև տրամադրել է ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը, հետևյալն են՝

Please enter a valid URL