Search
Close this search box.

Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունը

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի ապօրինի դատավարությունը։ Այս մասին հաղորդում է APA-ն: Նշվում է, որ ճշտել են զինծառայողների անձնական տվյալները։

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինի պահվող հայ զինծառյողներին մեղադրում է իբրև Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր: Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:

Please enter a valid URL