ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունը, թե հայկական զինված ուժերի կողմից Ղազախի հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնելու դիվերսիոն ներթափանցման փորձ է արվել. «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ո՞ւր են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։