Search
Close this search box.

Ղրիմի ղեկավարի նկատմամբ մահափորձ է կանխվել. կասկածյալին ձերբակալել են

ԱԴԾ–ն կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի մեքենան պայթեցնելու գործողությունը, այդ նպատակով Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հավաքագրված ՌԴ քաղաքացին ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հասարակական կապերի կենտրոնը։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել և ձերբակալվել է 1988 թվականին ծնված ՌԴ քաղաքացի, որը հավաքագրվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և Ուկրաինայի տարածքում հետախուզադիվերսիոն դասընթացներ էր անցել, այդ թվում՝ պայթեցման ուսուցում, ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԴԾ–ի տվյալներով` այս տարվա հունիսին օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալը Ղրիմի տարածք է ժամանել և սկսել նախապատրաստվել ահաբեկչության, որը նախատեսում էր իրականացնել հանրապետության ղեկավարի մեքենան պայթեցնելու եղանակով։

«Հանցավոր արարքը ավարտին հասցնել նրան չի հաջողվել, քանի որ պայթուցիկ սարքը թաքստոցից հանելու ժամանակ նրան ձերբակալել են», – հայտնում է ԱԴԾ–ն։
Ուկրաինայի ԱԴԾ–ի քննչական ստորաբաժանումը ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 30 հոդվածի 1 մասով, 205 հոդվածի 1 մասով, 222.1 հոդվածի 1 մասով։ Նրան մեկուսարան են տեղափոխել։
Տեսանյութը այստեղ

Please enter a valid URL