ԲԴԽ-ն իր այսօրվա՝ հուլիսի 3-ի նիստում հրապարակեց իր վճիռը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Մասնավորապես, ԲԴԽ-ն դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընթերցեց վճիռը. «ԲԴԽ-ն քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել:
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիզորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից և վերջնական է։ Նիստն ավարտված է»,-հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Նշենք, որ կարգադրիչները թույլ չտվեցին նիստին ներկա գտնվել լրագրողներին՝ նշելով, որ ներսում տեղ չկա: