Search
Close this search box.

Մբապեն «Ռեալից» պահանջել է 240 միլիոն եվրո

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչների եւ Մադրիդի «Ռեալի» բանակցությունները մտել են փակուղի։

Պատճառը Մբապեի ֆինանսական պահանջներն են։ Ֆուտբոլիստը ցանկանում է պայմանագրի ժամկետի ընթացքում Արքայական ակումբից աշխատավարձի, բոնուսների տեսքով ստանալ ընդհանուր առմամբ 240 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական Marca-ն։

Եթե այս ամռանը իրականացվեր տրանսֆերը, «Ռեալը» նաեւ 180-200 միլիոն եվրո պետք է վճարեր ՊՍԺ-ին։

«Ռեալի» ղեկավարությունը Մբապեի հետ կբանակցի, եթե նա չերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ եւ հաջորդ ամռանը անվճար միանա մադրիդյան թիմին։

Please enter a valid URL