Ֆրանսիայով մեկ արդեն 5 գիշեր շարունակվող անկարգությունների պատճառ դարձած Նահել Մազրուկի տատիկը կիրակի հանդարտության կոչ է արել, հորդորելով «կանգ առնել եւ անկարգությունների չանել»։
«Ես դիմում եմ մարդկանց, որոնք անկարգություններ են սարքում, մի կոտրեք պատուհանները, մի հարձակվեք դպրոցների կամ ավտոբուսների վրա։ Կանգ առեք։ Այնտեղ մայրեր են, որոնք երթեւեկում են ավտոբուսով, մայրեր, որոնք փողոց են դուրս գալիս», ասել է պատանու Նադյա տատիկը BFM հոռուստաալիքին։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ֆրանսիայում բողոքի ակցիաներ էին սկսվել, որոնք վերաճել էին անկարգությունների, ոստիկանի ձեռքով 17-ամյա Նահելի սպանության հետեւանքով։