«Նախ՝ մենք հակադիր կարծիք ունենք ոչ միայն իշխանության, այլև նաև ընդդիմության հետ: Ես առաջարկում եմ՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ սկսենք, Ադրբեջանի հետ փոխվստահություն ձեռք բերենք, գնանք էն քայլերին. որ ժողովուրդը էդ ծանրությունը չտեսնի, իր վրա չզգա տարբեր հասարակ հարցերի հետ կապված ծանրաբեռնվածությունը, որից հետո կանցնենք երկրորդ քայլին՝ քննարկենք ավելի խորքային հարցեր, դրանից հետո կարող ենք քննարկել նաև բանակցություններում միջազգային կառույցների միջնորդների հարցը»,- «Ազատության» եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: