Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը` արցախցի պատգամավորի հայտարարության մասին

Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պնդում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախի շրջափակման 203 օրերի ընթացքում առնվազն երեք անգամ խոսել է Արցախի իր գործընկերոջ հետ:
«Արցախցի պատգամավորը ստում է, վերջին զանգը եղել է ամառվա ընթացքում, միմյանց հետ շփումները եղել են նաեւ ոչ ֆորմալ ձեւաչափով»,- ասաց նա՝ արձագանքելով Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է․ «ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահ մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար: Այդպես էլ չզանգեցին:

Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»:

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել էր, որ Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաների միջեւ կապ չկա, դա ավելի ակնհայտ է դրսեւորվել շրջափակման ընթացքում: Նա ասել էր, որ շրջափակման ամբողջ ընթացքում Ալեն Սիմոնյանը ոչ մի անգամ չի զանգահարել իր արցախցի գործընկերոջը:

Please enter a valid URL