Հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավարությամբ, Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող Mercedes մակնիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան և ավտոմեքենայի մեջ հնարավոր է զենք-զինամթերք լինի:
Տեղում, վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վ. Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ խումբը մեկնում է նշված վայր, որտեղ նկատում են Mercedes մակնիշի ավտոմեքենան և կանգնեցնում այն: Նշված ավտոմեքենայում հայտնաբերվում է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ և ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Նշված ավտոմեքենայում հայտնաբերվում է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ և ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Ուղևորներից մեկը լինում է Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է, ում եղբայրը՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է հետախուզման մեջ:
Տ. Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Կեղի գոլդ» ՍՊԸ-ում, որպես տնօրեն: Դեպքի փաստով Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այդ փաստաթղթերով Տ. Խաչատրյանը, Mercedes-ի վարորդ, Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Մրտեյանը և մյուս ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Բաբայանը ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին: