Աննախադեպ քայլ «Գրանդ Քենդիի» կողմից: Շրջանառվող լուրերը ճիշտ դուրս եկան`«Գրանդ Քենդին» էժանացնում է կոնֆետեղենի գները:
Խոսքը բոլոր տեսակի կոնֆետների գների իջեցման մասին է:
Սպառողները սկզբում թերահավատորեն էին վերաբերվում այս լուրին: Սակայն, ով ինչ որ չափով տեղյակ էր ընկերության կոնֆետեղենի գներից, անմիջապես արձանագրեց տարբերությունը:
Այս քայլը հատկապես զարմանալի է համընդհանուր թանկացումների ֆոնին:
Բոլորը համոզված են, որ այլևս անհնար է որևէ ապրանքատեսակի էժանացումը և պետք է սպասել միայն թանկացումների: Սակայն տեղական արտադրողի այս քայլը կոտրում է այս վատատեսական կարծրատիպը: