Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբքյան իր էջում գրում է.
Ադրբեջանի նախագահի դեմ մահափորձի թեման լարվածություն է առաջացրել Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում։
Թեպետ ադրբեջանական կողմը չի մեղադրում Իրանին ու ընդհանրապես չի խոսում մահափորձի մասին, բայց աննախադեպ հետապնդումներ են տեղի ունենում իրանամետ գործիչների շրջանում, Իրանի սահմանին զորքերին տագնապ է հայտարարվել։
Իրանն իր հերթին լայնածավալ ստուգումներ է իրականացնում հյուսիսային շրջաններում, որտեղ թուրքախոս պարսիկներ շատ կան և հիմնականում ադրբեջանաթուրքական ազդեցության տակ են։