Search
Close this search box.

Ադրբեջանը ագրեսիայի գնալու նախապատրաստություններ է տեսնում․ ադրբեջանագետ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական մեդիա դաշտում Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի գնալու մասին հրապարակումների պակաս չկա: Ես չեմ տիրապետում օպերատիվ տեղեկատվությանը, բայց իմանալով ադրբեջանական քարոզչադաշտը կարծում եմ, որ իրենք իրապես նախապատրաստություններ են տեսնում,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․

«Նման հրապարակումներով նաև շոշափում են Հայաստանից և միջազգային դերակատարներից եկող արձագանքները: Եթե այս հրապարակումներն ու օպերատիվ տեղեկատվությունը համընկնում են, ապա կարևոր է, որ ՀՀ–ն կանխարգելիչ քայեր ձեռնարկի՝ փորձելով աշխատել ներգրավված բոլոր կողմերի հետ:

Պետք չի սպասել, որ Ադրբեջանը գործողությունների գնա նոր արձագանքներ պահանջել միջնորդական առաքելությամբ հանդես եկող կողմերից: Անհրաժեշտ է նախապես այս փաստերը մատուցել գործընկերներին ու մաքսիմալ ջանքեր գործադրել Բաքվին զսպելու համար: Հակառակ դեպքում՝ այդ միջնորդական ջանքները, մեղմ ասած, անիմաստ են»,- նշել է նա։

Please enter a valid URL