Search
Close this search box.

Մարդ բան ու գործ թողնի, ընկնի ձեր հերթական հիմшրnւթյnւնների ետևից․ Սամսոն Գրիգորյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը, պատճառաբանելով, որ փողոցում վաճառվող ձմերուկն ու սեխը հնարավոր է՝ կտրվեն կեղտոտ դանակով և հնարավոր է՝ չպահպանվեն պահպանման կանոնները, ընդհանրապես արգելում է դրանց կտրված վիճակում վաճառքը՝ սահմանելով մինչև 100 000 դրամ տուգանք։
Նույն տրաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել, որովհետև հնարավոր է՝ «պարկովչիկներից» մեկը գլխին ոջիլ ունենա։
Այո՛, կոպիտ է, ցինիկ և զավեշտալի, սակայն ոչնչով չտարբերվող սիրելի նախարարության բերած օրենքներից և հիմնավորումներից։
Թվերը, ապացույցները, հետազոտությունները, տարանջատումները ու՞ր են, իսկ սառնարաններով խանութներն ինչու՞ չեն առանձնացվել, իսկ լվացարաններով և ծածկերով տաղավարները ինչու՞ չեն առանձնացվել։
Այսքանից հետո, ինձ համար առնվազն նպատակներն անհասկանալի են։ Խնդիր միանշանակ կա, լուծում էլ կա, բայց ոչ երբեք նման սիրողական և տգետ մակարդակով։
Դնում եմ իշխանության պաշտելի եվրոպական և ամերիկյան խանութներից նկարներ։ Մեկնաբանություններում կդնեմ նաև օրենքի նախագծի հղումը։

Please enter a valid URL