Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում ներկայացվել է աշխարհում ամենացածր մեքենան

Իտալիայում անսովոր փոքր մեքենա է ներկայացվել. դրա բարձրությունը կես մետրից պակաս է։ Այս մեքենան ամենացածրն է աշխարհում։ Այն կառուցվել է հին 1977 թվականի Fiat Panda-ի հիման վրա, գրում է korrespondent.net-ը:

Մասնագետներն ուղղակի կտրել են հեչբեքի ներքևի մասը՝ թողնելով միայն թափքի, բեռնախցիկի վերևի մասն ու տանիքը: Այնուհետև այն դրվել է շատ փոքր անիվներով խողովակաձև շասսիի վրա։

Ինչ վերաբերում է Fiat-ի վարորդին, ապա նա պառկում է սովորական տախտակի վրա։ Տեսանելիության համար մեքենայի վրա տեղադրվել է GoPro տեսախցիկ, որից պատկերը փոխանցվում է վարորդի սմարթֆոնին։

Մեքենան կառավարվում է ջոյսթիք-ղեկի միջոցով:

Please enter a valid URL