Search
Close this search box.

Լավրովը մեկնաբանել է Պուտինին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի հրամանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ժամանակ քննադատել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման հրամանը, հայտնում է RIA Novosti-ն։

Գործակալության տվյալներով՝ Լավրովը հրամանն անվանել է «անհեթեթություն»։

Նա հավելել է, որ փաստաթուղթը կազմվել է Արեւմուտքի ճնշման ներքո՝ շրջանցելով բոլոր միջազգային նորմերը։

«Պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը երաշխավորված է միջազգային իրավունքով և համապատասխան կոնվենցիաներով։ ՄՔԴ-ի որոշումների դեպքում կա ոչ այնքան անձեռնմխելիության, որքան անգլոսաքսոնների անձեռնմխելիության զգացում, որը ստիպել է այս դատախազին՝ ազգությամբ պակիստանցուն, շրջանցել բոլոր ընթացակարգերը և կանոնները, հորինել այն հրամանը, որը նա հորինել է Ռուսաստանի նախագահի հետ կապված»,- նշել է Լավրովը։

Please enter a valid URL