ՀՀ կառավարությունը հաստատել է՝ «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, համաձայն որի՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների Հայաստանի Հանրապետությունից արտահանման նկատմամբ:
Այս մասին իրազեկում է Էկոնոմիկայի նախարարությունը։