Search
Close this search box.

4 վիրավորներից 3-ը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ են

Այսօր առավոտյան Արարատի մարզում` Մասիսի գյուղապետարանի դիմաց, ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Բախվել են Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Դավիթ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 41-ամյա Հրանտ Մ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ կայքը։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Opel-ի ուղևորները»՝ Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Ջուլիետա Խ․-ն և 25-ամյա Էլեն Ռ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դավիթ Պ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնում որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, իսկ տուժածներից Ջուլիետա Խ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ։ 2-ն էլ կոչումով կապիտան են։ Իսկ Էլեն Ռ․-ն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության իրավաբան հրահանգիչ է, կոչումով՝ ավագ լեյտենանտ։

Please enter a valid URL