Search
Close this search box.

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Այսօր երեկոյան և գիշերը Հայաստանի առանձին հատվածներում ինտենսիվ անձրև կտեղա։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Անձրևը կուղեկցվի ամպրոպով, որի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 31-33, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։

Please enter a valid URL