Պայթյուն է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայաններից մեկում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթյունի ահազանգը Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր ժամը 19:43-ին։
Պայթյուն է եղել Երևանի Շինարարների փողոցի էլեկտրական ենթակայանում. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: