Search
Close this search box.

Փաշինյանին կզոհաբերի հենց այն երկիրը, ում պատրոնաժի տակ կկնքվի խաղաղության պայմանագիրը. Կիվիրյան

Ադրբեջանն ամեն անգամ անկեղծորեն ցույց է տալիս, թե ինչ արժի Նիկոլ Փաշինյանի եւ միջազգային հանրության կարծիքը: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սադրանքի հետեւանքով 4 հայ զինծառայող զոհվեց, այն դեպքում, երբ այդ պահին Վաշինգտոնում ընթանում էին բանակցություններ:

«Այսքան ամիս շահարկվում էր, որ Արցախի համար փնտրվում է անվտանգության մոդել եւ անվտանգության երաշխավոր, որը պետք է հանդես գար Արեւմուտքի տեսքով: Գնում են Արեւմուտքում բանակցությունների, հենց այդ պահին Ադրբեջանն իրականացնում է նման գործողություններ՝ ցույց տալով, որ Արեւմուտք, Հայաստան, ձեր հայտարարություններն ինձ համար զրո են, ես կանեմ այն, ինչ արել եմ մինչ օր ու այդպես էլ շարունակելու եմ»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, Արգիշտի Կիվիրյանն ասաց. «Եթե ինքը մի քիչ պատմությանը ծանոթ լիներ, կհասկանար, որ ինքը շատ վատ է ավարտելու: Ընդ որում, իրեն կզոհաբերի հենց այն երկիրը, ում պատրոնաժի տակ կկնքվի խաղաղության պայմանագիրը: Հենց այդ երկիրն էլ իրեն կզոհաբերի, որպեսզի ձեռքերը լվա այդ ամենից ու չմտնի դրա տակ: Ինձ թվում է՝ ինքը որոշակի առումով դա հասկանում է, դրա համար էլ ձգձգում է ստորագրելը»:

Please enter a valid URL