Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան — Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը, ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին Բրյուսելին զեկուցելու համար: Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության Twitter-ի էջում:
«Հետևաբար, ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում», — ասված է գրառման մեջ