Արցախը 200 օր շրջափակման մեջ է, իսկ Նիկոլ Փաշինյանի հայրենի գյուղ Ենոքավանում 46 մետրանոց խաղաղ բրդուջ են սարքել
Հունիսի 24-ին, ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը Ենոքավանի սարերում կրկին միավորել է Հայաստանի տարբեր անկյուններից ժամանած հարյուրավոր մարդկանց:
Փառատոնի ընթացքում կայացել են տարբեր ժամանցային ծրագրեր մեծերի և փոքրերի համար։ Մասնակիցները ծանոթացել են բույսերի կիրառման տարբեր եղանակներին, սովորեկ տարբերակել բնական ու ոչ բնական բույսերը։
Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ փառատոնի հյուրերը մասնակցել են ամենախոշոր խաղաղ բրդուճի պատրաստմանը՝ լավաշից, հայկական խոտաբույսերից և տարբեր երկրներում արտադրված պանիրներից։Բրդուջն ունցել է 46 մետր երկարության։ Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի ծննդավայրն է, Նիկոլ Փաշինյանը ազատ ժամանակ սիրում է ընտանիքով կամ ընկերների հետ հանգստանալ Ենոքավանում։
Լուսանկարը՝ Տավուըշի մարզպետարանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի