Search
Close this search box.

«Հրասպարակ». Ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը հայտնվել ԱԱԾ-ի թիրախում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն նախօրեին հաստատեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ եղած հրապարակումներում առկա տեղեկություններն ուսումնասիրվում են գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա: Մինչ այդ, մի քանի օր կայքերը գրում էին, որ ԱԱԾ-ում Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ կա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքով։

Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԱԾ-ից Կարեն Անդրեասյանի դեմ գործողությունները կառավարում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, ով մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր եւ ստանձնել է դատական իշխանության կուրատորի դերը, բնականաբար, Փաշինյանի «դաբրոյով»։ Նա վարչապետի սիրելիներից է` ժամանակին ցուցմունք տվեց Ռուբեն Վարդազարյանի դեմ եւ արագ թռիչքով հասավ ԱԱԾ։

Ըստ լուրերի՝ Սիմոնյանը նաեւ անձնական խնդիր ունի` ինչ-որ հարցով դիմել է Անդրեասյանին, մերժվել եւ հայտարարել, որ նա արժանանալու է Ջհանգիրյանի ճակատագրին։ Համակարգի մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ իշխանությունը փորձում է Կարեն Անդրեասյանին ավելի հնազանդեցնել, թեեւ սրանից ավելին երեւի չի լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL