Search
Close this search box.

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդականը Արարատ Միրզոյանին ու Բայրամաովին ընդունելուց հետո գրառում է արել

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին:

Իր թվիթերյան գրառման մեջ Սալիվանը, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման տեքստում:

Please enter a valid URL